Գնվել է 8,5 մետրանոց 171 ավտոբուս և 15 տրոլեյբուս, տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուս գնել. Ավինյան |tert.am|

tert.am:  Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի  իրականացվել է 8,5 մետրանոց 171 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի գնում. այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է լրագրողների հետ զրույցում։

«Այս պահին առաջին խմբաքանակը եկել է, 22 ավտոբուս Երևանում է, 10 տրոլեյբուս։ Մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։ Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են: Տրոլոյբուսների մակնիշն այլ է նախորդներից: Կարծում եմ՝ Երևանի հանրային տրանսպորտի զարգացման տեսանկյունից շատ կարևոր ձեռքբերում է։ Վերջնականացնելու համար տրանսպորտային ռեֆորմը մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով