Գնել Սանոսյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են ենթակառուցվածքային ոլորտում համագործակցությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում, այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Վրաստանի ՏԿԵ նախարար Իրակլի Կարսելաձեն:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն ու նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով