Գնել Սանոսյանն շնորհավորել է հանքագործներին և մետալուրգներին` մասնագիտական օրվա առթիվ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն շնորհավորել է հանքագործներին և մետալուրգներին` մասնագիտական օրվա առթիվ.

«Ավանդաբար հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես հանքագործների և մետալուրգների մասնագիտական օր: 

Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս գնահատել կատարված աշխատանքն ու մեծարել այն նվիրումը, որով ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են իրենց դժվարին առաքելությունը:

Սիրելի՛ հանքագործներ և մետալուրգներ, Ձեր բարդ, պատասխանատու և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի տնտեսության առանցքային և հիմնական ոլորտներից մեկը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման ճանապարհին։

Այսօր ոլորտն ապահովում է մեր երկիր հազարավոր քաղաքացիների զբաղվածությունը, ովքեր իրենց գործի նվիրյալն են, և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերությունը, անկախ ամեն տեսակ դժվարություններից, շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:

Շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին և բազմավաստակ վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։ 

Մաղթում եմ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին», – նշված է հայտարարությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով