Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի նախնական ընտրությունները

Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են քաղաքի փողոցներով՝ առաջարկելով ընտրել առաջարկվող 7 թեկնածուից որևէ մեկին, ում Նիկոլ Փաշինյանը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար: 

Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցում են քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։

Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով