Գլխավոր դատախազի հրամանով՝ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում։

Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:

Մասնավորապես.

20.05.1996 – 21.12.1998 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն՝ որպես ստաժոր,

21.12.1998 – 12.01.1999 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ,

12.01.1999 – 08.04.2003 թվականներին – Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական,

08.04.2003 – 30.11.2007 թվականներին – Երևան քաղաքի դատախազի օգնական,

30.11.2007 – 31.10.2013 թվականներին – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,

31.10.2013 – 18.11.2022 թվականներին – Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով