Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Ս.Վ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Սա 2023 թվականի մարտի 18-ին ուժ մտած՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա բավարարված՝ հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին. վերջինս 2023 թվականի դեկտեմբերին հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով