Գիշերը Երևան ժամանող բոլոր օդանավերը բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում |news.am|

news.am: Անցած գիշեր ժամեր շարունակ տուրիստական ընկերությունների շատ աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ անցկացրել են Flightradar կայքին հետևելով։

Բանն այն է, որ  «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել Վիեննա-Երևան, Անթալիա-Երևան, Հռոմ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների օդանավերը։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։

Ի վերջո, բոլոր ինքնաթիռներն էլ կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել։

Օդանավակայանը պատճառների մասին դեռ պաշտոնական տեղեկություն չի տարածել, ենթադրվում է՝ պատճառը եղանակային պայմաններն էին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով