factor.am: Գերմանիայի կառավարությունը ձգձգում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները, որը պետք է հաստատվեր G7-ի գագաթնաժողովի սկզբում։ Այս մասին հայտնել են dpa-ը և AFP-ն՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագետներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նոր փաթեթը կոչված է կանխելու Ռուսաստանի կողմից գործող սահմանափակումների շրջանցումը, որոնք սահմանվել են Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման պատճառով: Ըստ dpa-ի զրուցակիցների՝ Գերմանիայի տատանումները և փաստաթղթի տեքստը փոփոխելու խնդրանքը «վճռորոշ գործոն են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փաթեթի ձգձգման համար»:
«Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ Գերմանիան նոր Հունգարիան է»,- ասել է դիվանագետներից մեկը՝ նկատի ունենալով, որ Վիկտոր Օրբանի կառավարությունը բազմիցս արգելափակել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների ընդունումը և Ուկրաինային օգնության տրամադրումը։ ԵՄ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել բանակցությունների ընթացքը՝ ասելով, որ քննարկումները գաղտնի են եղել։
Ըստ dpa-ի զրուցակիցների՝ Բեռլինը խոչընդոտում է այն միջոցների հաստատմանը, որոնք ուղղված են հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցների շրջանցման բարդացմանը։ Մասնավորապես, Գերմանիան կոչ է անում սահմանափակել կամ ընդհանրապես վերացնել որոշ ապրանքների նկատմամբ պատժամիջոցների խախտման դեպքում դուստր ձեռնարկություններին պատասխանատվության ենթարկելու դրույթը, քանի որ, հակառակ դեպքում, «գերմանական ընկերությունները կարող են պատասխանատվության ենթարկվել»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում