Գերմանիայի խորհրդարանն անվստահություն հայտնեց կանցլերին՝ ճանապարհ բացելով ընտրությունների համար |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի խորհրդարանն ընդունեց կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերը՝ անվստահություն հայտնելու իր և իր կառավարության նկատմամբ՝ ճանապարհ հարթելով փետրվարի 23-ին արտահերթ ընտրությունների համար, հաղորդում է Reuters-ը։

Խորհրդարանի 733 պատգամավորներից միայն 207-ն են վստահություն հայտնել, իսկ 394-ը ձեռնպահ են մնացել։

«Առաջարկությունն ընդունվել է», – ասել է խորհրդարանի նախագահ Բարբել Բասը:

Գերմանական օրենքների համաձայն՝ երկրի նախագահը կարող է 21 օրվա ընթացքում ցրել խորհրդարանը, եթե օրենսդիրները անվստահություն են հայտնում կառավարությանը։

Գերմանիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ քրիստոնյա- դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցն ավելի վաղ պահանջել էր Բունդեսթագի օրակարգում ընդգրկել Օլաֆ Շոլցի կոալիցիոն կառավարությանը վստահություն հայտնելու հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով