Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարը կայցելի Հայաստան |lragir.am|

lragir.am: Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Թոբիաս Լինդները կայցելի Հայաստան, հայտարարել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը:

Նա ընդգծեց, որ հայ-գերմանական համագործակցության օրակարգը վերջին ժամանակահատվածում հատկապես ակտիվացել է:

«Նախատեսվում է Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարի այցը Հայաստան, հայ-գերմանական քաղաքական խորհրդակցություններ կլինեն: Իսկ աշնանը կլինի հայ-գերմանական միջկառավարական նիստը»,-ասաց փոխնախարարը:

ԱԺ-ն 76 կողմ, 4 ձեռնպահ ձայներով վավերացրեց համաձայնագիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով