Գեներալ Աունը երկրորդ փորձից ընտրվեց Լիբանանի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Լիբանանի խորհրդարանն այսօր քվեարկության երկու փուլերի արդյունքում Զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունին ընտրեց երկրի նախագահ։

Երկրորդ փուլում Աունի օգտին քվեարկեցին 128-տեղանոց լիբանանյան խորհրդարանի անդամներից 99-ը, առաջին փուլում նա 71 ձայն էր ստացել։

Աունի ընտրությունը հնարավոր դարձավ, երբ շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա» շարժման աջակցությունը վայելող Սուլեյման Ֆրանժյեն ինքնաբացարկ հայտարարեց՝ իր աջակցությունը հայտնելով բանակի հրամանատարին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով