Գեղարքունիքի բնակիչները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Գեղարքունիքի բնակիչներն այսօր կարճ ժամանակով փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը։

Նրանք դժգոհ են իշխանություններից, քանի որ չեն կարողանում վաճառել իրենց գյուղմթերքը` կարտոֆիլը, կաղամբը. պահանջարկը փոքր է, գինը` ինքնարժեքից ցածր։ Իսկ կառավարությունը չի աջակցում իրենց արտադրանքը սպառելու հարցում։

Մարտունու քաղաքապետ Հովհաննես Հովեյանը 5 օր ժամանակ խնդրեց գյուղացիներին պատասխան տալու համար։

Դրանից հետո ցուցարարները բացեցին ճանապարհը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով