Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ․ Փրկարար ծառայություն

Օգոստոսի 25-ին, ժամը 21։57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդում է Փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Kia» (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Ա․-ն (ծնված 2010 թ․), Տ․ Ա․-ն (ծնված 2011 թ․),Վ․ Ա․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել, իսկ Մ․ Դ․-ն (ծնված 1991թ․), Շ․ Ս․-ն (ծնված 2001թ․), Մ․ Կ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Դ․-ն (ծնված 2023թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով