Գալյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:  Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարություն-ից:

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը։

Անդրադարձ է եղել իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը։ Դեսպանը գոհունակություն է հայտնել առկա համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորության շրջանակում նպաստել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանը:

Անդրադարձ է եղել երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով