«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա՝ ռուբլով չվճարելու պատճառով |tert.am|

tert.am: Շաբաթ՝ մայիսի 21-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից, «Գազպրոմ Էքսպորտ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումները ֆիննական «Գասում» պետական էներգետիկ ընկերության հետ կնքված պայմանագրով: Դա պայմանավորված է նրանով, որ Ֆինլանդիան չի վճարել ապրիլին մատակարարված գազի դիմաց և հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել, գրում է ՏԱՍՍ-ը։

Ուրբաթ «Գազպրոմ Էքսպորտ»-ը հայտնել է, որ ֆիննական ընկերությունից ապրիլին գազի մատակարարումների համար վճար չի ստացել մինչև մայիսի 20-ի աշխատանքային օրվա վերջը:Այդ իսկ պատճառով ռուսական հոլդինգը «Գասումին» ծանուցել է մայիսի 21-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին։

Ավելի մանրամասն՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով