«Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա |1lurer.am|

1lurer.am: «Գազպրոմը» հունվարի 1-ից դադարեցնում է գազի մատակարարումը «Մոլդովագազ» ընկերությանը՝ կապված մոլդովական կողմի՝ գազի մատակարարումների դիմաց պարտքը կարգավորելուց հրաժարվելու հետ:

Ռուսական կողմից հայտնել են՝ Քիշնև ուղարկված ծանուցման մեջ ասվում է, որ «Մոլդովագազը» պարբերաբար չի կատարում գործող պայմանագրով իր վճարային պարտավորությունները, ինչը փաստաթղթի պայմանների խախտում է:

Նշվում է, որ սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «Գազպրոմը» այլ որոշման մասին գրավոր չի տեղեկացրել «Մոլդովագազին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով