Գազայում ևս մեկ օրով կերկարաձգվի հրադադարը |panorama.am|

panorama.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել Է Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ գործակալության՝ հայտարարութունն արվել է  հրադադարի մասին վերջին պայմանավորվածության ավարտից 20 րոպե առաջ:

«Հաշվի առնելով միջնորդների ջանքերը՝ շարունակելու պատանդների ազատ արձակման գործընթացը, օպերատիվ դադարը Գազայի հատվածում կշարունակվի», – հայտնել են զինվորականները:

Իր կողմից ՀԱՄԱՍ-ը նաև հաստատել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարը երկարաձգվել է ևս մեկ օրով: «Համաձայնություն է ձեռք բերվել զինադադարը 7-րդ օրը՝ հինգշաբթի երկարաձգելու մասին»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի ռեժիմը կգործի ևս մեկ օր նույն պայմաններով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով