Գազայում մարդասիրական համակարգը լիակատար փլուզման առջեւ է՝ ավելի քան 2 միլիոն խաղաղ բնակիչների համար աներեւակայելի հետեւանքներով։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Ջրի, դեղորայքի, վառելիքի մատակարարումները պետք է արագ, անվտանգ ու մեծ քանակությամբ հասնեն բոլոր քաղաքացիական անձանց»,- գրել է նա։
Մեկ այլ գրառմամբ նա հրադադարի կոչ է արել՝ նշելով․
«Կրկնում եմ Մերձավոր Արևելքում հումանիտար հրադադարի, բոլոր պատանդների անվերապահ ազատ արձակման եւ անհրաժեշտ ծավալով կենսական բեռների առաքման իմ կոչը։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն ստանձնի: Եկել է ճշմարտության պահը։ Պատմությունը մեզ դատավոր կլինի»,- գրել է նա։