Գազայի հատված էլեկտրականություն, ջուր և վառելիք չի մատակարարվի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի առևանգած իսրայելցիները չեն վերադարձել տուն. Իսրայելի էներգետիկայի նախարար |tert.am|

tert.am: Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Գազայի հատված էլեկտրականություն կամ ջուր չի մատակարարվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ առևանգվածները չեն վերադարձվել տուն:

«Մարդասիրական օգնություն Գազայի՞ն. ո՛չ մի էլեկտրական անջատիչ չի միացվի, ո՛չ մի ջրի պոմպ չի բացվի և ո՛չ մի վառելիքի մեքենա չի մտնի, քանի դեռ իսրայելցի առևանգվածներին տուն չեն վերադարձել: Ոչ ոք չի կարող մեզ բարոյականություն քարոզել», – գրել է նա X-ում:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման ժամանակ առևանգված և Գազայի հատված տեղափոխված մոտ 150 մարդու ճակատագիրը դեռևս պարզ չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով