armeniasputnik.am: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից ի վեր ավելի քան 5,3 հազար պաղեստինցի երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:
«Ըստ առկա տվյալների՝ հրադադարից առաջ 48 օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 5300 պաղեստինցի երեխա` չհաշված նրանք, ովքեր մինչ օրս անհետ կորած են համարվում և ենթադրաբար մնացել են փլատակներում», – ասված Է Ռասելի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է ՅՈւՆԻՍԵՖ-ի կայքում:
Նրա խոսքով՝ եթե հակամարտությունը վերադառնա նախկին ծավալներին ու ինտենսիվությանը, կարելի է ենթադրել, որ ամեն օր հարյուրավոր այլ երեխաներ կզոհվեն եւ վնասվածքներ կստանան: