Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտ 39,6 հազար է |armenpress.am|

armenpress.am: Գազայի հատվածում հակամարտության սրվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է  39 հազար 583-ի, իսկ վիրավորներինը՝  91 հազար 398-ի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը: 

Աղբյուրի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 33  պաղեստինցի, վիրավորվել՝ 118-ը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով