Գազայի հատվածում ավելի քան 260,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը. ՄԱԿ |news.am|

news.am: Ավելի քան 260,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը Գազայի հատվածում՝ Իսրայելի զանգվածային ռմբակոծությունների պատճառով, հայտնում է ՄԱԿ-ը։

«Համարվում է, որ Գազայի հատվածում ավելի քան 263,934 մարդ լքել է իր տունը», – ասել է ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը, նախազգուշացնելով, որ «այդ թիվը ակնկալվում է, որ կշարունակի աճել»:

Նշվում է, որ մինչև շաբաթ օրը մոտ 3000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները «նախորդ էսկալացիայի պատճառով»։

Վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհերի թիվը այժմ կազմում է ավելի քան 1200 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

Գազայի առողջապահական մարմինը հայտնել է, որ շաբաթ օրվանից զոհերի թիվը հասել է 900-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով