Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ |hetq.am|

hetq.am: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրման ֆոնին Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։

«Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի, այդ թվում՝ ավելի քան 352 հազար մարդ այժմ ապաստան է գտել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող դպրոցներում<..>: Մոտ 55 հազար մարդ էլ բնակվում է 51 այլ ապաստարաններում»,- նշվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նաև նշել է, որ «Գազայի հատվածում մնացել է հիմնական սննդամթերքի միայն երկու շաբաթվա պաշար, իսկ մթերային խանութներում՝ընդամենը չորսից հինգ օրվա»։ 

Ավելի վաղ, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Իսրայելը փակել է դեպի Գազայի հատված հումանիտար բեռների առաքումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով