Գազայի հատվածի մասին խոսելիս Հարիսը երկու պետության տարբերակն է բարձրացրել |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում անհրաժեշտ է հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիր, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։

Միաժամանակ նա կրկնել է աջակցությունն Իսրայելին. – «Իսրայելն իրավունք ուներ, իրավունք ունի պաշտպանվելու։ Իսկ թե ինչպես է նա դա անում՝ կարևոր է: Չափազանց շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվել։ Եվ մենք պետք է գործարք կնքենք», – իր փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլզի հետ միասին տված առաջին հարցազրույցին ասել է նա։

Որպես լուծում նախագահի թեկնածուն նշել է՝ «երկու պետությունների» տարբերակը, երբ Իսրայելն անվտանգ կլինի, Պաղեստինը` պաղեստինցիները ևս կունենան անվտանգություն, ինքնորոշում և արժանապատվություն:

Հարցին, թե սպառազինության քաղաքականության մեջ փոփոխություն կա՞, Քամալա Հարիսը բացասական է պատասխանել՝ կրկնելով պատանդների արձակման գործարքի կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով