«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը և նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար»-ից։
Ռոզա Ծառուկյանը և ամուսինը հրավիրվել են դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գոյւքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ըստ ծանուցման՝ Դատախազություն ներկայանալու օր է նշանակվել 2022 թվականի սեպտեմբերի 6-ը, որի անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։
Նշենք, որ ծանուցագիրը ստանալու պահից սկսած՝ անձն ունի մեկ ամսվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ներկայանալու, իր վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալու , ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու իրավունք։