Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի. միջնորդությունը մերժվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am:

Պետական եկամուտների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը։
 
Նշենք, որ փետրվարի 23-ին կայացած նիստի ընթացքում Գագիկ Խաչատրյանը բացակայում էր, քանի որ ի վիճակի չի եղել ներկա գտնվել դատական նիստին ու միջնորդությունն այդ պայմաններում է քննվել։
Հիշեցնենք` նախորդ տարվա մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Գրիգորյանից շուրջ 6,5 մլրդ դրամի գույքի և դրամական միջոցների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով