Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպում։ Այս մասին Կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հաստատել է իր մասնակցությունը։
«Հույս ունեմ այդ հանդիպմանը առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- նշեց վարչապետը։