Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վտանգի առնչությամբ |news.am|

news.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել են պատերազմից բզկտվող Գազայի հատված հրատապ հումանիտար օգնություն հասցնելու կարևորությունը, հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Նրանք հեռախոսազրույց են ունեցել՝  «ընդհանուր մտահոգություն հայտնելով ավելի ընդգրկուն տարածաշրջանում իրավիճակի սրման վտանգի առնչությամբ», հաղորդում է France24-ը։

Առաջնորդներն ընդգծել են Գազայի բնակիչներին շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով