ԲՏԱ նորանշանակ նախարարն այցելել է ՀՀՌՑ, հետևել՝ ինչպես է վերահսկվում և կառավարվում հեռուստակայանների աշխատանքը

Այսօր այցելել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ, շրջայց կատարել ընկերության տարածքում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Ցանցի վերահսկողության և կառավարման կենտրոնում ծանոթացել եմ ընթացիկ աշխատանքներին, հետևել՝ ինչպես է վերահսկվում և կառավարվում հանրապետության հեռուստակայանների և հեռուստաեթերի անխափան աշխատանքը։

Շրջայցից հետո տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀՌՑ-ի գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն ամփոփ ներկայացրել է 2023թ. ընթացքում կատարված աշխատանքները և 2024թ. նախատեսվող ծրագրերը»,- գրել է նախարարը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով