Բռնցքամարտի ԵԱ. Վախթանգ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով

Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
 
Մեկնարկային մենամարտում մեր բռնցքամարտիկը մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիևսկու հետ և հաղթանակ տարել: Հարությունյանը դուրս է եկել 18 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ:
 
Մրցումային առաջին օրը ԵԱ-ում 12 մենամարտ կկայանա: Միմյանց դեմ կմրցեն 19 երկրների ներկայացուցիչներ:
 
Հիշեցնենք՝ Հայաստանը տնային առաջնությունում ներկայացված է բոլոր 13 քաշային կարգերում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով