Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել |shantnews.am|

shantnews.am: Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը Ժողովրդական ժողովի (Խորհրդարանի) գրասենյակ է ներկայացրել իր հրաժարականի մասին հայտարարություն, որը նախատեսված էր ռոտացիոն համաձայնագրով, հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT):

Ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո GERB և SDS (Ժողովրդավարական ուժերի միություն) կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր կնքեցին PP-DB դաշինքի հետ («Շարունակեք փոխել» և «Ժողովրդավարական Բուլղարիա» կուսակցությունները): 2023 թվականի հունիսի 6-ին PP-DB դաշինքի կողմից առաջադրված ակադեմիկոս Նիկոլայ Դենկովը դարձավ Բուլղարիայի վարչապետ, Մարիա Գաբրիելը GERB կուսակցությունից՝ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։ Ըստ պայմանավորվածությունների՝ նրանք պետք է տեղերը փոխեն ինը ամսից, այսինքն՝ մարտի 6-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ PP-DB խմբակցությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը՝ մարտի 6-ին, Ժողովրդական ժողովին առաջարկելու է կողմ քվեարկել Դենկովի կառավարության հրաժարականին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով