Բուդապեշտում կայացել են Հունգարիա-Ադրբեջան բարձր մակարդակի հանդիպումներ |1lurer.am|

1lurer.am: Այսօր Բուդապեշտում կայացել են բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Ադրբեջանը և Հունգարիան ստորագրել են մի շարք միջկառավարական փաստաթղթեր:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, ստորագրել են համատեղ հռչակագիր Ադրբեջանի և Հունգարիայի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին։

Բացի այդ, կողմերը ստորագրել են ևս 6 փաստաթուղթ, այդ թվում՝ համագործակցության արձանագրություն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև, փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի էկոնոմիկայի և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարությունների միջև՝ բնական գազի ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով