Բորելը գնահատել է Ուկրաինայում ռուսական և ԵՄ զորքերի միջև բախման հավանականությունը |armenpress.am|

armenpress.am: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև բախում նախատեսված չէ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք պատերազմող կողմ չենք, մենք պատերազմի մաս չենք, Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքեր չկան, ռազմի դաշտում բախում Ռուսաստանի և եվրոպական զորքերի միջև չի սպասվում», – ասել է Բորելը՝ Բրյուսելում Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում։

Բորելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԵՄ-ն միայն ռազմական օգնություն է տրամադրում Կիևին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով