azatutyun.am: Մոսկվան երևանյան բողոքի ցույցերը դիտարկում է որպես Հայաստանի ներքին գործ: Այդ մասին այսօր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանում քաղաքական գործընթացները մենք դիտարկում ենք որպես այդ երկրի ներքին գործ», – նշել է դիվանագետը։
«Մեր կողմից մենք նպատակ ունենք զարգացնել այն շատ բարեկամական, լիարյուն կապերը Հայաստանի ժողովրդի հետ, որոնք, ի թիվս այլ բաների, դրսևորվում են, ինչպես այսօր ասացի, իրական, եղբայրական օգնության տեսքով, որը մենք տրամադրում ենք ակնթարթորեն, երբ հարևան պետությունը դժվարության մեջ է հայտնվում», – ասել է Զախարովան: