Բոլոր տարբերակները քննարկվում են, բայց որոշում չունենք. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը կասեցնելու հնարավորության մասին |1lurer.am|

1lurer.am: Բոլոր տարբերակները քննարկվում են, բայց որոշում չունենք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ռուսական հեռուստաալիքներում գրանցված թշնամանքի խոսքի հետևանքով հնարավո՞ր է, որ հանրային մուլտիպլեքսում դրանց հեռարձակումը կասեցվի:

«Համաձայնագիր կա, համաձայնագիրը համապատասխան քայլեր նախատեսում է, եթե խախտումներ են լինում, մենք այդ համապատասխան քայլերից կօգտվենք: Բոլոր հարցերի վերաբերյալ եթե նորություն ունենանք, մենք կտեղեկացնենք»,- նշեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով