Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Համասի պատերազմը՝ կարևորելով մասնավորապես, Գազայի հատված մարդասիրական օգնության ավելացումը։

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև շեշտել են հնարավորինս շուտ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով