Բլինքենը բացառում է այս ժամանակաշրջանում Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ հնարավոր չէ բանակցել Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցի շուրջ:

«Ռուսաստանը պետք է հասնի այն պահին, երբ պատրաստ կլինի ներգրավվել կառուցողական բանակցություններում: Հրադադարի գաղափարն, իհարկե, շատ գրավիչ է, բայց եթե այն հիմա հաստատվի, դա կնշանակի վավերացնել Ուկրաինայի տարածքի զգալի մասի գրավումը Ռուսաստանի կողմից»,- ասել է Բլինքենը:

Նրա համոզմամբ այդ դեպքում Ռուսաստանը կստանա իր ուժերը վերախմբավորելու և որոշ ժամանակ անց նոր հարձակումներ սկսելու հնարավորություն:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բազմիցս պնդել է, թե Ռուսաստանը պատրաստ է հարցը լուծել խաղաղ եղանակով, պայմանով, որ կողմերը հաշվի առնեն ներկայիս իրողությունները:

Պեսկովի փոխանցմամբ Կիևը չի ցանկանում ճկունություն դրսևորել և բանակցել Մոսկվայի առաջարկած պայմաններով, և այդ հարցում Արևմուտքի աջակցությունն է վայելում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով