tert.am: Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։
ՀՀ ոստիկանությունը այս պահի դրությամբ բերման է ենթարկել 49 անձի։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, որը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության