Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից 53 քաղաքացի

53 քաղաքացի է բերման ենթարկվել ժամը 09։00-ի դրությամբ։

Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ վաղ առավոտից «Ազգային կոմիտեն» սկսել է անհնազանդության ակցիաները՝ փակելով տարբեր փողոցներ։ 

Ընդդիմության երեկվա հանրահավաքին Սաղաթելյանը  ասել էր, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա․ կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։ 

 «Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի»,- նշել էր Սաղաթելյանը։ 

Լուսանկարը՝ «Ազգային կոմիտեի»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով