factor.am: Երևանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանական բաժիններ է բերման ենթարկվել 61 քաղաքացի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը): ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված, որ այս պահին մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան։