Բեյրութից հայտնել են, որ Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներն, ամենայն հավանականությամբ, արձակվել են պաղեստինյան ճամբարներից:

Այս մասին  «РИА Новости» գործակալությանը հայտնել Է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Քասեմ Հաշեմը:

«Լիբանանից արձակվել են սահմանափակ թվով հրթիռներ այն դեպքում, երբ Իսրայելը պատասխանել է լայնածավալ գրոհով՝ արձակելով ավելի քան 90 հրթիռ», – հայտարարել է Հաշեմը, որը Ազատագրման և զարգացման շիա դաշինքի անդամ Է։

Նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ, հրթիռներն արձակվել են պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմում ծավալված իրադարձությունների»։

Հինգշաբթի օրն ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Լիբանանի տարածքից՝ Իսրայելի հյուսիսում թիրախավորելով հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանային բնակավայրերն ու քաղաքները: Ականատեսները  «РИА Новости»-ին հայտնել են, որ Սուր քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրը գնդակոծելուց հետո իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են կատարում Լիբանանի հարավային շրջանների վրայով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով