Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ

Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի ԱԳ նախարարության հայտարարությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԳՆ-ում հայ դիվանագետին մանրամասն տեղեկացրել են Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ​​առաքելությանը հասցված վնասի և այն կանխելու համար Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին։

Մատնանշվել է ընդունող պետության պարտավորությունը՝ ապահովելու Բելառուսի դիվանագիտական ​​առաքելության և նրա ունեցվածքի, ինչպես նաև դիվանագիտական ​​անձնակազմի անվտանգությունը։

Բելառուսական կողմը ելնում է նրանից, որ վանդալները կբացահայտվեն, կփոխհատուցեն պատճառված վնասը և կպատժվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով