«Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել». Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պոլոնեզ»-ն այն զինատեսակն է, որ իր հեռավորությամբ, խոցելիության հեռավորության շնորհիվ լարվածություն կարող է առաջացնել մեր բոլոր սահմաններին», – ասաց Քոչարյանը։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այն կիրառվել է 2020-ի պատերազմի ընթացքում, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ «շատ հնարավոր է կիրառված լինի, պարզապես մեր կողմից արձանագրված չէ»:

«Մենք գիտենք, որ դա հիմնականում տեղակայված է Նախիջևանի ուղղության վրա, որպեսզի թիրախավորեն ընդհուպ մեր հարավային սահմանները, որտեղ հեռավորությունը շատ մեծ է», – ասաց Քոչարյանը՝ շեշտելով՝ Հայաստանը արձագանքել է Բելառուսի այս քայլին:

«Բազմաշերտ արձագանք է եղել», – ասաց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը։

Մինսկը տարիներ շարունակ եղել է Բաքվին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով