Բելառուսի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ քննարկել է ՀԱՊԿ նիստն ու ընդունված որոշումները |tert.am|

tert.am: Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք  Բելառուսի ԱԳՆ-ից։

«Ս.Ալեյնիկը Միրզոյանին է ներկայացրել Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցառումների արդյունքները և Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշումները:

Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, երկկողմ օրակարգի արդիական հարցերը։

Պայմանավորվել են այսուհետ ևս պահպանել փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով