Բելառուսը հեռացրել է բոլոր դիվանագետներին Սիրիայից |shantnews.am|

shantnews.am: Բոլոր բելառուս դիվանագետները հեռացել են Սիրիայից։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով տեղում տիրող իրավիճակը՝ Սիրիայում Բելառուսի դեսպանատան դիվանագետները դուրս են բերվել երկրից։ Սիրիայում Բելառուսի դեսպան Յուրի Սլուկան որոշ ժամանակով կլինի մայրաքաղաքում՝ խորհրդակցությունների համար, որից հետո նախատեսվում է անցկացնել իրավիճակի խորը գնահատում»,-նշել են ԱԳՆ-ում։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Բեյրութում ստեղծվել է Սիրիայում Բելառուսի դեսպանատան ժամանակավոր հյուպատոսական հիմնարկ՝ «հյուպատոսական գործունեությունը շարունակելու և քաղաքացիներին հնարավոր օգնություն ցուցաբերելու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով