Բարձրագույն դատական խորհուրդը նկատողություն հայտարարեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ԲԴԽ-ն որոշել է բավարարել արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը դատավոր Արմինե Սաֆարյանին նկատողություն հայտարարելու վերաբերյալ։
Նշվեց, որ դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումները, մասնավորապես խախտել է սահմանված ժամկետները։