Բաքվում Իրանի դեսպանությունը խիստ բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից անպարկեշտ և վիրավորական հրապարակումների շարունակականությունից հետո Բաքվում Իրանի դեսպանությունը խիստ բողոքի նոտա է հղել երկրի արտաքին գործերի նախարարությանը։ Այս մասին հայտնում է իրանական լրատվամիջոցները։

«Իրանի դեսպանատունը խնդրել է դադարեցնել այդ գործողությունները և փոխհատուցում պահանջել, զգուշացվել է, որ ԶԼՄ-ների գործողությունները երկու երկրների հետագա հարաբերությունների վրա բացասական և վնասակար հետևանքներ կարող են ունենալ»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները վերջին ժամանակներում լարված են։ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել էր Իսրայելի արտգործնախարարի՝ Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու հայտարարությանը և խստորեն դատապարտել այն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր Իրանի ԱԳՆ խոսնակ հայտարարությունը՝ այն որակելով «հակաադրբեջանական հերթական քայլ»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին է մեղադրում նաև Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ կատարված մահափորձի մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով