Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել է, թե «Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն Ադրբեջանի օրենքներով» |factor.am|

factor.am: Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն բացառապես Ադրբեջանի օրենքներով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  X սոցիալական ցանցում այս մասին գրել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին։

«Իրանի սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Իրանը ողջունել է տարածքային ամբողջականության վերականգնումը և Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի ինքնիշխանությանը։ Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության ապահովումն իմաստ ունի միայն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է դեսպանի գրառման մեջ։

Հավելենք, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին  հայտարարել էր, որ Իրանը հանդիսանում է ԼՂ  բնակիչների օրինական իրավունքների ապահովման կողմնակից։ Նա, մասնավորապես, նշել էր, որ Ղարաբաղի հարցում Թեհրանը, միջազգային նորմերին համապատասխան, ճանաչում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Բայց դա չի նշանակում, որ այնտեղ ապրող մարդկանց իրավունքները պետք է ոտնահարվեն։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, նրանք պետք է հնարավորություն ունենան իրացնել իրենց իրավունքները։ Սա իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի կարող անտեսել»,- ասել էր դեսպանը։

Այս հայտարարություններն առաջացրել էին պաշտոնական Բաքվի դժգոհությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով