Բաքուն ու Տաշքենդը կհամագործակցեն ռազմական ոլորտում |azatutyun.am|

azatutyun.am: Տաշքենդում կայացած բանակցություններից հետո Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել։ 

Կողմերը, ինչպես հաղորդվում է, պայմանավորվել են խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Այլ մանրամասներ կողմերն առայժմ չեն հայտնում։

Ալիևը Տաշքենդ է ժամանել այսօր, Ուզբեկստանի մայրաքաղաքում նա մասնակցել է իր հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունը կրող հրապարակի բացման արարողությանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով