«Բաքուն հաստատակամ է վերաինտեգրացիայի հարցում»․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի նախագահին և կրկին մեղադրել Հայաստանին ռազմատենչ հռետորաբանության և խաղաղության ջանքերին խոչընդոտելու մեջ։

«Նախարար Բայրամովը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, նշել, որ Հայաստանը փորձում է բանակցությունների տպավորություն ստեղծել՝ իր պարտավորություններից խուսափելու համար», – հաղորդում է Բաքուն, հավելելով՝ վերջին շաբաթների ընթացքում հայկական կողմը «շարունակել է ագրեսիվ գործողությունները»։ Կոնկրետ փաստեր, սակայն, հաղորդագրությունը չի հիշատակել։

«Նախարար Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը վճռական է՝ վերականգնելու խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, ինչպես նաև վերաինտեգրելու ծագումով հայ բնակիչներին», – ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով